Իր գործունեությամբ հարուցել է պահպանողական կղերի դժգոհությունը, հալածվել է, հեռացել Հաղպատ:
Հետագայում եկեղեցին, գնահատելով նրա ծառայությունները, դասել է սրբերի շարքը, աճյունը տեղափոխել և ամփոփել Մշո Առաքելոց վանքում:
Նրան են պատկանում «Սահմանք իմաստասիրութեան», «Վերլուծութիւն «Ներածութեանն» Պորփիւրի», «Մեկնաբանութիւն «Ստորոգութեանցն » Արիստոտելի» և «Մեկնութիւն ի «Վերլուծականն» Արիստոտելի» երկերը:
ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹը քննադատել է ագնոստիցիզմը և սկեպտիցիզմը, ապացուցել աշխարհի ճանաչելիության հնարավորությունը և անհրաժեշտությունը, հաստատել փիլիսոփայության գոյության իրավունքը և այդ կապակցությամբ առաջադրել փիլիսոփայության վեց սահմանումներ, որոնք վերցրել է Պյութագորասից, Պլատոնից և Արիստոտելից: