1.
Քո աչքերը երբ տեսել եմ,
Սիրտը իմ թաքուն ասել է ինձ,
Որ իմն ես լինելու։
Քեզ գտել, քեզնով գերվել եմ,
Իմացել եմ խենթ իմ սերն եմ
քեզ տալու։
Եվ զգացել եմ՝ օրս տոն է,
Հասկացել եմ՝ սիրտն իմ քոնն է,
Էլ չունեմ սիրո բողոք։
Իմ փայլող աչքերն էլ քոնն են,
Իմացիր, որ պետք չի ինձ ուրիշ ոչ ոք