Տեղի ունեցած ցույցերը, հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունները ոչ միայն սգի արտահայտման ձեւեր էին, այլ նաեւ դրանով գյումրեցիները տեղի ունեցածի նկատմամբ իրենց վերաբերմունքն էին արտահայտում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը:
Նրա խոսքերով՝ միջադեպը գյումրեցիների հոգեբանության մեջ փոփոխություններ է առաջացրել, եւ եթե նույնիսկ կասկածյալ Վալերի Պերմյակովին փոխանցեն Հայաստանին, ռուսների հանդեպ գյումրեցիների վերաբերմունքն այլեւս այն չի լինի, ինչ որ կար. «Գյումրեցիներն իրենց գնահատականը տվեցին, մտածելակերպի եւ վերաբերմունքի մեջ հեղափոխական փոփոխություններ եղան: Ռուսների հանդեպ գյումրեցիների վերաբերմունքը այլեւս այն չի լինի, ինչ որ կար, դա շատ երկար է մնալու գյումրեցիների հիշողությունների մեջ»: